երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հունվարին ՀՀ-ում մոտ 22 անգամ ավելի շատ պաղպաղակ է արտադրվել

Հունվարին ՀՀ-ում մոտ 22 անգամ ավելի շատ պաղպաղակ է արտադրվել

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2020 թվականի հունվարին  հանրապետությունում արտադրվել է 85.3 հազար լիտր պաղպաղակ, ինչը 2019  թվականի համեմատ աճել է 21.9 անգամ:

Նշենք, որ 2019 թվականի հունվարին Հայաստանում արտադրվել է 3.9 լիտր պաղպաղակ:

Վիճակագրության համաձայն, հունվարին 19.8%-ով  ավելացել է  նաև կաթնասերի արտադրության ծավալը: Եթե 2019  թվականին հանրապետությունում արտադրվել է 9.1 հազար լիտր կաթնասեր, ապա 2020թ-ի հունվարին՝  10.9  հազար լիտր:

Նշենք նաև, որ 2019 թվականին Հայաստանում արտադրվել է 12 մլն 151.4 հազար լիտր պաղպաղակ:

  • Կիսվել: