չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Հունվարի 10-14-ը հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 24 դեպք. ՔՏՀԱ ՏՄ

Հունվարի 10-14-ը հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 24 դեպք. ՔՏՀԱ ՏՄ

ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները հունվարի 10-14-ն ընկած ժամանակահատվածում վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Երևանի Կենտրոն, Նոր-Նորք և Ավան, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանով ուղևորափոխադրում իրականացնող ընդհանուր թվով 243 տրանսպորտային միջոցում: 

Վերահսկողության արդյունքում հանրային տրանսպորտում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման ընդհանուր՝ 24 դեպք։ Հայտնաբերված բոլոր խախտումների հիմքով կազվել են  վարչական արձանագրություններ։

  • Կիսվել: