չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է շաբաթական ամփոփ տվյալներ

ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է շաբաթական ամփոփ տվյալներ

ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է շաբաթական ամփոփ տվյալներ։

Օգոստոսի 2-6-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 98,072,626 ԱՄՆ դոլար 488.48 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 106,703,319 ԱՄՆ դոլար 493.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 6,000,000  ԱՄՆ դոլարի առք և վաճառք 494.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR
          Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 21,783,621 եվրո 576.33 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 18,238,195 եվրո 586.59 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB
         Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,725,359,733 ՌԴ ռուբլի 6.68
դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,154,008,749 ՌԴ ռուբլի 6.81 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 45.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 35.8 մլն ԱՄՆ դոլար:

  • Կիսվել: