երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հրաժարական եք տալո՞ւ, թե՞ շարունակելու եք ոլորտի համապարփակ ձախողումը. Թադևոս Ավետիսյանը՝ ԲՏԱ նախարարին

Հրաժարական եք տալո՞ւ, թե՞ շարունակելու եք ոլորտի համապարփակ ձախողումը. Թադևոս Ավետիսյանը՝ ԲՏԱ նախարարին

Արդյոք դուք հրաժարական եք տալու, թե՞ շարունակելու եք ոլորտի համապարփակ ձախողումը: Այս մասին, այսօր ԱԺ ֆինանսաբյուջետային եւ վարկային հարցերի, եւ տնտեսական հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում դիմելով ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը:

Այնուհետեւ դիմելով Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանին, նա ասաց. «Մեկ օրում չէ, որ այդ 10, հետո 24 միջոցառումը չի կատարվել: ԷԹդ մարդիկ հո թաքուն չէի՞ն աշխատում, կամ հո գաղտնի գործակակալություն չէ: Ի վերջո, վերահսկողական գործառույթներ կան պետական կառավարման համակարգում: Բա ինչո՞ւ գնահատական չեք տալիս՝ այդ համակարգերն արդյունավետ աշխատե՞լ են: Ինչի՞ ենք  թողնում, որ դանակը հասնի ոսկորին, հետո ասենք վայ, տեսեք, 10-ից 10-ը չի կատարվել, 24-ից 24-ը չի կատարվել: բա մեկը չկա՞ր, գնար, ասեր՝ եղբայր, էս ինչի՞ չի կատարվում: Չթողնեինք տոտալ ձախողվի, հետո կոտրած տաշտակի առաջ նստեինք, ասեինք՝ եկեք, տեսնեք՝ ով է մեղավոր, իր վրա բարդենք, վերջացնենք»:

  • Կիսվել: