կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Հրապարակվել է 2026 թվականի հունվար ամսվա պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

Հրապարակվել է 2026 թվականի հունվար ամսվա պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար ամսվա պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:

Ինչպես տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից, 2026 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 256.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 7.5%-ով կամ 17.9 մլրդ դրամով:

2026 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 151.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 9.3%-ով կամ 12.9 մլրդ դրամով:

2026 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 105 մլրդ դրամ հավելուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 100 մլրդ դրամի դիմաց:

  • Կիսվել: