երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հիմնանորոգվել է Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվել է Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվել է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ1+000-կմ17+000 հատվածը (բացառությամբ կմ2+800-կմ5+300, կմ5+750-կմ5+886 և կմ6+850-կմ7+034 հատվածների)։ 13.18կմ երկարությամբ ճանապարհահատվածը սկսվում է Լճանշեն բնակավայրի մոտից և հասնում մինչև Ծովազարդ։

Ճանապարհն ունի երթեւեկության բավականին մեծ ինտենսիվություն‚ և կարևոր էր Սևանի ու Գավառի տարածաշրջանները միմյանց կապող այդ ճանապարհահատվածի բարեկարգումը։ Կապալառու կազմակերպությունը՝ «Լեոպոլդ և ընկեներ» ՍՊԸ-ն‚ հիմնանորոգման շրջանակում կատարել է հողային աշխատանքներ‚ տեղադրել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ‚ կառուցվել են իջատեղեր ու մուտքեր‚ նորոգվել են նաև ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները։

Ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով‚ գծանշումը կատարվել է ջերմաթաղանթով (տերմոպլաստ)։ Ճանապարհի որոշ հատվածներում տեղադրվել են աղմկոտ գոտիներ։ Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը կատարել է «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ն։

Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

  • Կիսվել: