հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Թուրքիան խոստացել է մեկ տարում դադարեցնել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ներկայությունը երկրի սահմանների մոտ

Թուրքիան խոստացել է մեկ տարում դադարեցնել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ներկայությունը երկրի սահմանների մոտ

Թուրքիան մտադիր է մեկ տարվա ընթացքում դադարեցնել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ներկայությունը Հյուսիսային Իրաքում և Սիրիայում։ Այս մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավար Յաշար Գյուլերը։

«Մենք արդեն ասել ենք, որ այս տարի կավարտենք այս գործողությունը շարունակական հիմունքներով, չի լինի «Ձիթենու ճյուղ» կամ «Եփրատի վահան» գործողությունների մեկնարկը Սիրիայի հյուսիսում, այն շարունակվում է ահաբեկիչների համար գրեթե ամեն օր մեծ կորուստներով»,- ասել է նախարարը Milliyet թերթին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցյալ շաբաթ կառավարության նիստից հետո ասել էր, որ Անկարան ծրագրում է մոտ ապագայում անդրսահմանային գործողություններ իրականացնել Հյուսիսային Իրաքում և Սիրիայում՝ այնտեղ տեղակայված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների դեմ։

  • Կիսվել: