ՀՀ-ում չպիտի լինի տենց ռեժիմ՝ գնացի գործի, էկա, փող ստացա, կողքից էլ բուդկա դնի, ասի՝ յոլա գնացինք. Փաշինյան
Մենք վարձատրության խնդիրը պետք է լուծենք նաև ՏԻՄ–ի մակարդակում, որովհետև սա պետության ու համայնքի մասին է, չենք կարող այս վիճակը հանդուրժել։ Այս մասին, այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ այդ ուղղությամբ աշխատում են, ամփոփման փուլում են, առաջիկայում մոդելը կներկայացնեն։
Փաշինյանը նշեց. «Այս մոդելի փորձարկման արդյունքները կարելի է տեղայնացնել նաև այնտեղ, որովհետև ամբողջը պետք է կատարողականի հիման վրա լինի։ Հասկանու՞մ եք, Հայաստանի Հանրապետությունում չպիտի լինի իր վիճակ, որ դե գնացի գործի, եկա տուն, ստացա աշխատավարձ, կողքից էլ, ասենք, մի հատ բուտկա դրեցի հայաթում, որ վաֆլի-մաֆլի ծախեմ, մի երկու կոպեկ բան անեմ։ Սա ֆունդամենտալ պրոբլեմ է, չպիտի լինի այդպիսի ռեժիմ, այդ ռեժիմից պետք է դուրս գալ։
Այսինքն, պետք է աշխատավարձը լինի արդյունքի արտահայտություն, ինչ արդյունք ենք մենք տվել, հանրությունը ինչ է ստացել դրանից, և դա պետք է լինի տեսանելի, շոշափելի»,–ասաց նա։


