հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՀՀ-ում աութսորսով զբաղվող ընկերությունները պետք է դառնան պրոդուկտ գեներացնող. ԲՏԱ նախարար

ՀՀ-ում աութսորսով զբաղվող ընկերությունները պետք է դառնան պրոդուկտ գեներացնող. ԲՏԱ նախարար

Հայաստանում աութսորսով զբաղվող ընկերությունները պետք է վերափոխվեն պրոդուկտ գեներացնող ընկերությունների։ ՀՀ բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն այս մասին հայտնեց «Yerevan tech forum-2023»-ից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

«Եթե մենք ցանկանում ենք, որպեսզի ոլորտը շարունակի զարգանալ, ապա պետք է աութսորսով զբաղվող ընկերությունները կամաց-կամաց վերափոխվեն և դառնան պրոդուկտ գեներացնող ընկերություններ։ Դա բնական պրոցես է։ Զարգացումը հանգեցնում է ոլորտում աշխատավարձի աճի, իսկ աութսորսի հիմնական նպատակն է ցածր աշխատավարձով երկրներում կազմակերպել այդ խնդիրների լուծումը»,-նշեց Խաչատրյանը։

Նա ընդգծեց` հնարավոր է, որ մի օր Հայաստանը նպատակահարմար երկիր չլինի աութսորսով զբաղվող ընկերությունների համար, բայց այդ երևույթը բացասական չեն գնահատում, քանի որ դա խոսում է ոլորտի աճի և զարգացման մասին։

  • Կիսվել: