ուրբաթ, հոկտեմբեր 16
16 / 10 / 2026
Հայաստանի ընդերքօգտագործման ոլորտի խնդիրները ունեն տասնյակ տարիների պատմություն և դրանք մեկ օրում չի լինի լուծել․ Վարդանյան

Հայաստանի ընդերքօգտագործման ոլորտի խնդիրները ունեն տասնյակ տարիների պատմություն և դրանք մեկ օրում չի լինի լուծել․ Վարդանյան

Հայաստանի ընդերքօգտագործման ոլորտի խնդիրները ունեն տասնյակ տարիների պատմություն և դրանք մեկ օրում չի լինի լուծել, սակայն պետությունը գործուն քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ։

Այս մասին Mining Armenia 26 ֆորումի շրջանակներում ճեպազրույցի ժամանակ ասաց փոխնախարար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը:

Նրա խոսքով արդեն մշակվել է ոլորտի նոր մեթոդաբանությունը, պատրաստվել է երկրաբանական ուսուննասիրության նոր նախագիծ, մշակվել են հողահատկացման նոր մոտեցումներ, ստեղծվում է Երկրաբանական նոր ծառայոյթյուն, պետությունը ձեռնամուխ է եղել ոլորտի թվայնացմանը։

Ըստ Վարդանյանի՝ Խաղաղության պայմանագրի ստորագրումը նոր հեռանկարներ է բացելու ոլորտի առջև, նպաստելու է նոր ներդրումների ներգրավմանը։

  • Կիսվել: