հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀՀ տնտեսությունը վերականգնվում է. ՊԵԿ նախագահ

ՀՀ տնտեսությունը վերականգնվում է. ՊԵԿ նախագահ

ՀՀ տնտեսությունը հստակ վերականգնվում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

«Դատելով առևտրաշրջանառության ծավալների վերաբերյալ ՊԵԿ-ի կատարած վերլուծության տվյալներից՝ այո, ես փաստում եմ, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է, քանի որ դրա մասին են խոսում և՛ շրջանառության ծավալները, և՛ հավաքված հարկերը»,- նշել է Հովհաննիսյանը:

Նա խոսել է բիզնեսում գոյություն ունեցող ստվերի մասին՝ նշելով, որ այն կա և միշտ լինելու է: «Անգամ կա թույլատրելի ստվերի շրջանակ, որն «արդյունավետ» է, այն պետք է լինի»,- հայտարարեց Հովհաննիսյանը: Սակայն ՊԵԿ նախագահը չհստակեցրեց՝ ստվերը որքան է կազմում: Ըստ նրա՝ գնահատման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են:

  • Կիսվել: