հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀՀ տնտեսական աճի ընթացիկ զարգացումները 2021թ-ին ՀՀ կենտրոնական բանկը սպասվածից ավելի դրական է գնահատում

ՀՀ տնտեսական աճի ընթացիկ զարգացումները 2021թ-ին ՀՀ կենտրոնական բանկը սպասվածից ավելի դրական է գնահատում

ՀՀ տնտեսական աճի ընթացիկ զարգացումները 2021թ-ին ՀՀ կենտրոնական բանկը սպասվածից ավելի դրական է գնահատում: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝  այդ ամենը պայմանավորված է գյուղատնտեսության և ծառայությունների ճյուղերի ավելի մեծ աճով։

«Համախառն պահանջարկը ևս սպասվածից ավելի արագ տեմպերով է աճում, որին շարունակում են մեծապես նպաստել մասնավոր սպառման բարձր աճը՝ արտերկրից դրամական փոխանցումների սպասվածից մեծ ծավալները և արտաքին պահանջարկի դրական միջավայրը»,- նշեց Գալստյանը։

Նա շեշտեց, որ մասնավոր ներդրումների աճը, չնայած այդ ամենին, պահպանվում է համեմատաբար զսպված։

«Նման պայմաններում Կենտրոնական բանկի խորհուրդը գնահատում է, որ մասնավոր սպառման, արտադրական կարողությունների ընդլայնման նկատմամբ առաջանցիկ աճը ներկայում նպաստում է ներքին գնաճային միջավայրի ընդլայնմանը», - հավելեց ԿԲ նախագահը։

Գալստյանն ասաց, որ վերջին ամիսներին գնաճի կարճաժամկետ արագացումը հիմնականում պայմանավորված է սեզոնային պարենային ապրանքների գների աճով, իսկ բնականոն աճը ձևավորվել է սպասվածից ավելի ցածր մակարդակում։

  • Կիսվել: