կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.2 տոկոսով

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.2 տոկոսով

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա առաջին 11 ամսվա կտրվածքով:

11 ամսում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.2 տոկոսով, իսկ միայն նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատությամբ աճը կազմել է 13.2 տոկոս: Արտաքին առևտրաշրջանառության ծավալներն աճել են 16.6 տոկոսով. արտահանումն աճել է 19.4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 15.1:

Շինարարության ծավալն աճել է 6.9, առևտրի շրջանառությունը՝ 7.9 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 7.3 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.7 տոկոսով:

Տարվա առաջին 11 ամսում սպառողական գնաճը 7.1 տոկոս է, արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 9.9: Անկում է արձանագրել միայն էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 2 տոկոսով:

  • Կիսվել: