հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
2022 թ-ի 3-րդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում հացաբուլկեղենը թանկացել է 20,1%-ով․ Վիճակագրական կոմիտե

2022 թ-ի 3-րդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում հացաբուլկեղենը թանկացել է 20,1%-ով․ Վիճակագրական կոմիտե

2022 թ-ի 3-րդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում հացաբուլկեղենն ընդհանուր առմամբ թանկացել է 20,1%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։  

Մասնավորապես՝ բարձր տեսակի հացի կիլոգրամի արժեքն այս տարվա երրորդ եռամսյակում միջինում  կազմել է 633 դրամ, երկրորդում՝ 602 դրամ, առաջինում՝ 567 դրամ։ Համեմատության համար նշենք, որ 2021 ին հացի կիլոգրամն արժեր 524 դրամ։

Այս տարվա ընթացքում բարձր տեսակի հացի կիլոգրամը ամենամատչելին եղել է  հունվար-փետրվար ամիսներին՝  միջինում 561 դրամ։

Համեմատության համար նշենք, որ հացի կիլոգրամն օրինակ 5 տարի առաջ՝ 2017թ-ին կազմել է միջինում  440 դրամ։

Այսպիսով՝ 2022 թ-ի սեպտեմբեր ամսվա տվյալների ամփոփ վերլուծությամբ ցորենի բարձր տեսակից պատրաստված հացը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ թանկացել է 20.7%-ով։Կենտրոնական բանկի գնահատմամբ՝ այս ցուցանիշը 0.89 տոկոսային կետով նպաստել է երկրի ընդհանուր գնաճին։

Լավաշը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ թանկացել է 25․2%-ով՝ 0.15 տոկոսային կետով նպաստելով ընդհանուր գնաճին։

  • Կիսվել: