ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՀՀ պետպարտքը տարեսկզբի համեմատ նվազել է 363 մլրդ դրամով կամ 8,2%-ով

ՀՀ պետպարտքը տարեսկզբի համեմատ նվազել է 363 մլրդ դրամով կամ 8,2%-ով

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյան տվյալներ է ներկայացրել տարեսկզբի համեմատ ՀՀ պետպարտքի և Կառավարության պարտքի նվազման վերաբերյալ.

«ՀՀ պետական պարտքը նվազել է 363 մլրդ դրամով (մոտ 900 մլն դոլար) կամ -8,2%-ով։

Կառավարության պարտքը նվազել է 366 մլրդ դրամով կամ -8,7%-ով։

Կառավարության արտաքին պարտքը նվազել է 585 մլրդ դրամով կամ -19,7%-ով։

Կառավարության ներքին պարտքը ավելացել է 219 մլրդ դրամով կամ 17,7%-ով։

Պարտքի միջին տոկոսադրույքը աճել է 1%-ով՝ դառպալով 5,68%։

Մեր պարտքի 25,4%-ը ներքին պարտքն է, 74,6%-ը՝ արտաքին պարտքը»։

 

  • Կիսվել: