հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀՀ ՊԵԿ նախագահը մի շարք հանդիպումներ է ունեցել Իրանում

ՀՀ ՊԵԿ նախագահը մի շարք հանդիպումներ է ունեցել Իրանում

Մայիսի 23-ից երկօրյա այցով Թեհրանում է գտնվում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը:
 
Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ իրանական կողմի հետ կայացել են մի շարք հանդիպումներ, որոնց մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը:
 
ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման խնդիրները:
 
Քննարկվել են նաև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային փոխադրումների հետ կապված Իրանի և Հայաստանի միջև էլեկտրոնային տվյալների փոխանակումն առավել արդյունավետ իրականացնելու հետ կապված հարցեր:
 
ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Իրանի հարկային կազմակերպության նախագահ Օմիդ Ալի Փարսայի հետ: Քննարկվել է հարկային վարչարարությունում կիրառվող առաջադեմ թվային տեխնոլոգիաների, պետության և բիզնեսի միջև թվային փոխգործակցության ամրապնդման շրջանակում կիրառվող գործիքակազմը:
 
ՀՀ ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է նաև ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Շահրամ Ադամնեժադի հետ:
 
Քննարկվել են տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման և տրանսպորտային փոխադրումների ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր:

  • Կիսվել: