չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ պետական մարմինների հետ

ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ պետական մարմինների հետ

Հունիսի 28-30-ը Թեհրանում էր գտնվում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը, գրում է parstoday.com-ը:

Պատվիրակության կազմում էին նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը և մի շարք այլ ներկայացուցիչներ։

ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Դարյուշ Ամանիի, ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Համիդ Զադբումի, Իրանի Առևտրի պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեիի, Հյուսիսային Խորասանի նահանգապետ Մոհամմադ Ալի Շոջայիի հետ։

Հանդիպումներ տեղի ունեցան ԻԻՀ նախագահի աշխատակազմին կից Նորարարությունների ազգային հիմնադրամի և ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարության հետ։

ՀՀ պատվիրակության հանդիպումների ընթացքում քննարկվեցին հայ-իրանական տնտեսական փոխգործակցության ընթացիկ հարցեր, ինչպես նաև անդրադարձ եղավ առաջիկա մի շարք ծրագրերի իրականացմանը։

  • Կիսվել: