չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՀՀ-ն մասնակցել է Դուբայում անցկացվող Միջին Արևելքի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին

ՀՀ-ն մասնակցել է Դուբայում անցկացվող Միջին Արևելքի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին

62 երկրների մասնակցությամբ` Դուբայի աշխարհի առևտրային կենտրոնում այսօր պաշտոնապես բացեց իր դռները Միջին Արևելքի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսը համավարակից ի վեր #ATMDubai 2021։ Այս մասին հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։
 
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն պետական տաղավարով տեղական մի շարք զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ մասնակցում է ցուցահանդեսին` աշխարհին ներկայացնելով Հայաստանի գաստրո, արկածային, մշակութային գրավչությունները։
 
Հատկանշական է, որ չնայած համավարակով պայմանավորված ճամփորդական սահմանափակումներին, ցուցահանդեսին մասնակից երկրների քանակը անսպասելի մեծ էր։ Ինչն, իհարկե, պայմանավորված է այն հանգամանքով, որ համաշխարհային զբոսաշրջությունը սկսում է առողջացման միտումներ արձանագրել։

  • Կիսվել: