ՀՀ–ն ակտիվ աշխատանքներ է տանում նոր լոգիստիկ ուղիների ստեղծման ուղղությամբ. նախարարություն
Հայաստանն ակտիվ աշխատանքներ է տանում նոր լոգիստիկ ուղիների ստեղծման ուղղությամբ, որոնց շարքում առանձնահատուկ տեղ է ունի նաև Իրանի «Չաբահար» նավահանգստում ՀՀ–ի օպերատորական գործունեությունը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Ավելի վաղ Sputnik Արմենիային հայտնի էր դարձել, որ առաջիկայում Իրանում տեղի կունենա առևտրային երթուղու գործարկման եռակողմ հանդիպում Երևանի, Թեհրանի և Դելիի մասնակցությամբ։
«Հայաստանը Հանրապետությունը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում ակտիվ աշխատանքներ է տանում արտահանման դիվերսիֆիկացման, ինչպես նաև լոգիստիկ նոր ուղիներ հիմնելու ուղղությամբ, որոնցից մեկն էլ «Չաբահարն» է»,- ասացին գերատեսչությունից։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։