ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀՀ ԿԲ-ն պետք է վերահսկի անշարժ գույքի նվիրաբերրությունները. կառավարություն

ՀՀ ԿԲ-ն պետք է վերահսկի անշարժ գույքի նվիրաբերրությունները. կառավարություն

ՀՀ Կենտրոնական բանկը պետք է վերահսկի անշարժ գույքի նվիրաբերությունները։ Այս մասին Ազգային ժողովում, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Փողերի լվացման դեմ պայքարի եւ ահաբեկչության ֆինանսավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ եւ վերջնական ընթերցման ժամանակ, հոկտեմբերի 16-ին ասել է արդարադատությանփ փոխնախարար Արա Մկրտչյանը։

Փոփոխությունները ենթադրում են, որ ԿԲ կուղարկվեն տվյալներ անշարժ գույքի նվիրաբերման բոլոր գործարքների մասին։

Դա, նախաձեռնության հեղինակների կարծիքով, թույլ կտա մշտադիտարկել այն ռիսկերը, որոնք կապված են փողերի լվացման եւ անօրինաբար ձեռք բերված գույքի լեգալացման հետ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: