երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՀՀ կառավարության պարտքը գնահատվում է ցածր ռիսկային. հրապարակվել է պարտքի կայունության 2019թ-ի վերլուծությունը

ՀՀ կառավարության պարտքը գնահատվում է ցածր ռիսկային. հրապարակվել է պարտքի կայունության 2019թ-ի վերլուծությունը

ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է ՀՀ կառավարության պարտքի կայունության 2019թ-ի վերլուծությունն ամփոփող աշխատանքային փաստաթուղթը:

Դրա շրջանակներում մասնագետների կողմից իրականացվել են կառավարության պարտքի կայունության բազմակողմանի գնահատումներ և դրան սպառնացող ռիսկերի վերլուծություններ:

Վերլուծության արդյունքները ցույց են տվել հետևյալը՝ ընդհանուր առմամբ ՀՀ կառավարության պարտքը կայուն է և գտնվում է կառավարելիության տիրույթում:

Այդ հարցում առանցքային դերակատարում ունի հարկաբյուջետային կանոնների նոր համակարգի վրա խարսխված պարտքի բեռի նվազեցման քաղաքականությունը: ՀՀ կառավարության պարտքը միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությամբ (Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից մշակած) գնահատվում է ցածր ռիսկային:

ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքում արտարժութային պարտքի և ոչ ռեզիդենտների նկատմամբ պարտքի մասնաբաժինները գնահատվում են ռիսկային, միևնույն ժամանակ կառավարելի: ՀՀ կառավարության հարկաբյուջետային քաղաքականության ռազմավարական փաստաթղթերով ծրագրված միջոցառումների իրականացումը կնպաստի պարտքի կայունության ռիսկերի մեղմմանը:

  • Կիսվել: