հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀՀ ֆինանսների նախարարը՝ գնաճի տեմպերը նվազեցնելու մասին

ՀՀ ֆինանսների նախարարը՝ գնաճի տեմպերը նվազեցնելու մասին

2023 թվականի համար թիրախավորվում է  տնտեսական աճի բարձր ցուցանիշ՝ ՀՆԱ-ի 7 տոկոս իրական աճ: Այս մասին ԱԺ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Այսպիսի բարձր տնտեսական աճը պետք է ձեռք բերվի զսպող դրամավարկային քաղաքականության պայմաններում»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով այս տարվա գնաճի տեմպերին՝ նախարարը նշեց, որ դրանք դեռևս շարունակում են մնալ բարձր՝ գտնվելով 8.7 տոկոսի սահմանում:

«Չնայած վերջին ամիսների ընթացքում գնաճն իջեցնելու ուղղությամբ ԿԲ արդյունավետ քաղաքականությանը և նկատելի հաջողություններին՝ չենք կարող ակնկալել, որ շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի վերադառնալ գնաճի բնականոն միջավայր:

Պետք է սպասել, որ 2023 թվականի ընթացքում ԿԲ-ն կշարունակի բարձր տոկոսադրույքների քաղաքականությունը՝ ձգտելով հաջորդ տարեվերջին վերադառնալ կամ առնվազն զգալիորեն մոտենալ գնաճի համար օրենքով սահմանված 4 տոկոս չափին»,- ասաց Խաչատրյանը:

  • Կիսվել: