հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները ծանոթացել են Դիլիջանում «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի» ընկերության կողմից իրականացվող նախագծերին

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները ծանոթացել են Դիլիջանում «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի» ընկերության կողմից իրականացվող նախագծերին

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը պաշտոնական այցով եղել են «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի» ընկերությունում։

Պաշտոնյաներն այցելել են Դիլիջանի քաղաքային զբոսայգի, որն ընկերության կառավարման շրջանակներում է, և որի համար «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի» ընկերությունը մշակել է վերակառուցման ծրագիրը:

Նախարարին ներկայացվել է այգու զարգացման համալիր նախագիծը, որը կմեկնարկի փուլերով և բաղկացած կլինի այգու տարածքների բարեկարգումից, նոր հանրային տարածքների գործարկումից, հանգստի, սպորտի և ժամանցի համար նախատեսված տարածքների վերանորոգումից: Հարկ է նշել, որ քաղաքային զբոսայգին Դիլիջանի հիմնական հանրային տարածքն է։

Հյուրերը այցելել են այգում արդեն գործող օբյեկտները՝ «Cafe #2» սոցիալական սրճարան, Դիլիջանի Զբոսաշրջային ​​Տեղեկատվական Կենտրոն և Հայաստանի ամենաերկար «VereV» պարանայգին: Հյուրերին ներկայացվել են նաև այգում կառուցվող նոր օբյեկտները՝ «Rock» համասեզոնային ժայռամագլցման համալիրը և ընտանեկան սրճարանը:

Այգով զբոսնելուց հետո «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի» ընկերության թիմը հյուրերին է ներկայացրել զբոսաշրջային նախագծերը: Դրանց թվում է «GoToDili» նախագիծը, որը մասսայականացնում է Դիլիջանը որպես զբոսաշրջային ուղղություն, մեծացնում է զբոսաշրջիկների հոսքը դեպի քաղաք և ստեղծում դրական տպավորություններ՝ յուրահատուկ զբոսաշրջային արտադրանքի մշակման միջոցով:

Նախարարին ներկայացված մեկ այլ նախագիծ է «TimeTo» ստեղծագործական գործակալությունը, որը Հայաստանում կազմակերպում է խոշոր փառատոններ և թեմատիկ այլ միջոցառումներ, այդ թվում Դիլիջանի գաստրո և գինու փառատոնները, Տաթևի երաժշտական ​​փառատոնը և այլն։ Ընդհանուր առմամբ, փառատոնները հյուրընկալել են ավելի քան 18000 մարդու։

Բացի այդ, «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի» ընկերության աշխատակիցները ներկայացրել են ընկերության ներդրումային և սոցիալական նախաձեռնությունները, ինչպես նաև կիսվել են քաղաքի համար նախատեսված ծրագրերի իրականացման հեռանկարով։

Հանդիպման ավարտին հյուրերը մասնակցել են երեխաների համար նոր և ունիվերսալ մարզահամալիրի բացմանը։ Մարզադպրոցի վերակառուցման ծրագիրն իրականացրել է «Green Rock Management Group» ընկերությունը, որը միջազգային կառուցապատող է և իրականացնում է տարածքային զարգացման լայնածավալ ծրագրեր:

  • Կիսվել: