ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՀՀ դեսպանն ու Հունաստանի առողջապահության նախարարը քննարկել են վերականգնողական բժշկության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

ՀՀ դեսպանն ու Հունաստանի առողջապահության նախարարը քննարկել են վերականգնողական բժշկության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

 Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսի հետ։

Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից՝ հավելելով, որ դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել պրն. Գեորգիադիսին ընդունելության համար և կարևորել նման հանդիպումները՝ երկկողմ համագործակցությունը խթանելու համատեքստում:

«Պրն. Գեորգիադիսն, իր հերթին, ողջունելով ՀՀ դեսպանին, ընդգծել է բարեկամ Հայաստանի հետ երկկողմ բազմոլորտ համագործակցությունը շարունակաբար զարգացնելու հունական կողմի պատրաստակամությունը», - հաղորդում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը:

Վերջինիս փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են վերականգնողական բժշկության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, արցախահայերի սոցիալական, առողջապահական և այլ կարիքների հետ կապված մարտահրավերները, շեշտադրել երկկողմ այցերի, փորձի փոխանակման ծրագրերի կարևորությունը՝ ոլորտային համագործակցության խթանման նպատակով։

«Դեսպանը փոխանցել է հայկական կողմի պատրաստակամությունը Ադոնիս Գիորգիադիսին Հայաստանում ընդունելու վերաբերյալ», - եզրափակել է դեսպանությունը։

 

  • Կիսվել: