չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հեղուկ վառելիքի և սեղմված գազի վաճառքի կետերում առաջարկվում է ներդնել հանրային վերահսկողության ինստիտուտ

Հեղուկ վառելիքի և սեղմված գազի վաճառքի կետերում առաջարկվում է ներդնել հանրային վերահսկողության ինստիտուտ

Խորհրդարանը քննարկում է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը տեղեկացրեց, որ առաջարկվել է հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում վաճառողին պարտավորեցնել վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա տեղադրել տեղեկատվություն վառելիքի անվանման, նպատակային նշանակության վերաբերյալ: 

Մյուս փոփոխությամբ առաջարկվում է ներդնել հանրային վերահսկողության ինստիտուտ:

«Մասնավորապես, հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում վաճառողը պարտավոր է ունենալ ստուգաչափված տարա, և սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքն իրականացնել այդ տարայի միջոցով: Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»,- նշեց փոխնախարարը՝ ընդգծելով, որ սա հնարավորություն կտա սպառողին համոզվելու, որ ստանում է սահմանված ծավալին համապատասխան վառելիք, և իրեն չեն խաբում:

Խախտումների դեպքում կկիրառվեն համապատասխան պատասխանատվության միջոցներ՝ բարձրացնելով սահմանված տուգանքների չափը:

  • Կիսվել: