Հայտնի է, թե որ երթուղով կգործի 40 համարի ավտոբուսը
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ֆեյսբուքի էջում տեղեկացնում են, որ ապրիլի 19-ից շահագործման է դուրս գալու նոր՝ 40 համարի ավտոբուսը:
Երթուղին կիրականացվի հետևյալ ուղեգծով.
- Նոր Նորքի 9-րդ զանգված (ս.կ)
- Վիլնյուսի
- Մինսկի
- Միկոյան
- Գալշոյան
- Մուրադյան փողոցներ
- Գայի պողոտա
- Ռուբինյանց
- Պ.Սևակի
- Դրոյի
- Մ.Ավետիսյան
- Է.Հասրաթյան
- Զ. Քանաքեռցու փողոցներ
- Թբիլիսյան խճուղի
- Հյուսիսային ավտոկայարան (վ.կ)
Հետադարձը` նույն ուղեգծով։