Անհայտ անձինք վնասել են «Բոլորին դեմ եմ» գրառմամբ ավտոբուսը. հայտարարություն
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ անհայտ անձինք վնասել են «Բոլորին դեմ եմ» գրառմամբ ավտոբուսը:
«Այսօր ցերեկը, անհայտ անձինք, քաղաքացիական հագուստով, ասում են ներկայացել են, որպես քաղաքապետարանի հասարակական կարգի պաշտպանման ինչ որ բան, եկել վնասել են Բոլորին դեմ եմ ավտոբուսը։
1) Ամբողջությամբ ջարդուփշուր են արել Բոլորին դեմ եմ գրվածը
2) Մեքենայի վրայի կպցրած տիպերը եղունգներով քերել պոկել
Ավտոբուսը կայանված է եղել Գարեգին Նժդեհի արձանի դիմաց՝ թույլատրելի տեղում՝ կարմիր գծերի վրա։
Մեքենայի սեփականատերի հետ չեն կապվել, կուսակցության հետ չեն կապվել: Եկել վնասել են, շուրջբոլորը թափթփել ու գնացել։
Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality հերքեք կամ հաստատեք ձեր մասնակցությունը այս միջադեպին։
Եթե այդ տարածքում (Նժդեհի արձանի դիմաց, Հանրապետության փողոց, ժամը 15:00-ի շրջանակներում) տեսանկարահանում անող մարդիկ կան, խնդրում եմ օգնեք մեզ գտնել ովքեր ու ամենակարևորը ինչի համար են իրենց եղունգները այդքան ջանասիրաբար օգտագործել»,-հայտնում են կուսակցությունից:



