ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Հայտնի է՝ երբ ուժի մեջ կմտնի «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը

Հայտնի է՝ երբ ուժի մեջ կմտնի «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը

ՍԱՏՄ-ն հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ 2026թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը։

«Հարգելի արտադրողներ

Հիշեցնում ենք, որ 2018 թվականին հաստատված Եվրասիական տնտեսական միության «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» 047 տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգվել է. ԵԱՏՄ 2025թ․ փետրվարի 21-ի թիվ 21 որոշման համաձայն՝ այն 2025 թվականի հուլիսի 1-ի փոխարեն ուժի մեջ է մտնելու 2026թ․ հունվարի 1-ից»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: