երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Տանձուտ գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք

Տանձուտ գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։

Ինչպես տեղեկացնում են ԲԸՏՄ-ից, տեսուչներն անհապաղ դադարեցրել են ծանր տեխնիկայով ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման աշխատանքները։

Համապատասխան նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։

  • Կիսվել: