հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայկական Softr ստարտափը ներգրավել է 13,5 մլն դոլարի ներդրում

Հայկական Softr ստարտափը ներգրավել է 13,5 մլն դոլարի ներդրում

Հայկական Softr ստարտափը Ա սերիայի շրջանակներում ներգրավել է 13,5 մլն դոլարի ներդրում: Ստարտափի հիմնադիրներն են Մարիամ Հակոբյանը և Արթուր Մկրտչյանը։ Հիմնական թիմը (ծրագրավորողները, դիզայներներ և այլն) գտնվում է Հայաստանում։

Softr ընկերության համահիմնադիր Արթուր Մկրտչյանի խոսքով՝ նախատեսում են միջոցներն օգտագործել no-code հավելվածներ ստեղծելով։

«Հայաստանում 2022 թվականին մենք կկրկնապատկենք թիմը, ակտիվորեն կհավաքագրենք մասնագետների: Դա հեշտ չի լինի, քանի որ ՏՏ ոլորտի մասնագետների շուկան Հայաստանում փոքր է, և կան բազմաթիվ ընկերություններ, որոնք պայքարում են լավագույն մասնագետներին իրենց ընկերությունում տեսնելու համար»,- նշեց ընկերության համահիմնադիրը:

Որպեսզի Հայաստանը դառնա աշխարհի տեխնոլոգիական կենտրոններից մեկը և ճանաչվի որպես համաշխարհային ընկերություն կառուցելու լավագույն վայրը, Մկրտչյանը կարծում է, որ պետք է փոխվի մտածելակերպը հայ տեխնոլոգիական համայնքում: Նրա կարծիքով՝ ավելի լավ է ունենալ հարյուրավոր ստարտափներ՝ ավելի քիչ աշխատողներով, քան հարյուրավոր աշխատողներով քիչ ընկերություններ:

«Մենք կազմակերպում ենք ծրագրավորման դասընթացներ փոքր խմբերի համար, ովքեր տուժել են 2020 թվականին տեղի ունեցած ծանր իրադարձություններից: Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ծրագրավորողների առաջին խումբը կավարտվի ուսումը։ Ոգևորված ենք շարունակել դասընթացների ծրագիրը»,- նշեց ընկերության համահիմնադիրը։

  • Կիսվել: