կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայաստանյան 6 բանկ դադարեցրել է Unistream արագ փոխանցումների համակարգի սպասարկումը

Հայաստանյան 6 բանկ դադարեցրել է Unistream արագ փոխանցումների համակարգի սպասարկումը

Հայաստանյան 6 բանկ դադարեցրել է Unistream արագ փոխանցումների համակարգի սպասարկումը: Նման որոշման մասին արդեն հայտարարել են Արդշինբանկը, Կոնվերս բանկը, Ինեկոբանկը, Էվոկաբանկը, Հայբիզնեսբանկը, Ամերիաբանկը:

Հուլիսի 20-ին Unistream վճարային համակարգի օպերատոր, ռուսական նույնանուն բանկը հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ։ Մինչև հոկտեմբերի 18-ը ռուսական այդ բանկի հետ գործառնությունները չդադարեցնելու դեպքում, ԱՄՆ-ն կարգելափակի տվյալ բանկի ակտիվները և կսահմանափակի իր քաղաքացիների հետ բիզնես գործարքներ կատարելու հնարավորությունը:

Մանրամասները 1lurer.am-ի ռեպորտաժում։

  • Կիսվել: