Հայաստանը վաղուց պատրաստ է բոլոր սցենարներին․ Փաշինյանի վստահեցումը
Հայաստանը վաղուց պատրաստ է բոլոր հնարավոր սցենարներին։ Այս մասին ապրիլի 9-ին Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայ արտահանողների խնդիրներին։
Խնդիրն այն է, որ Հայաստանից Ռուսաստան ծաղիկ և կոնյակ արտահանող տնտեսվարող սուբյեկտները բախվում են խնդիրների։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ յուրաքանչյուր դեպք պետք է դիտարկվի առավելագույնս մանրամասն։ Իշխանությունները պետք է քննարկեն կոնկրետ հանգամանքները։ «2018 թվականից ես տասնյակ անգամներ հրապարակային և ոչ հրապարակային խոսել եմ երկրում արտադրության ստանդարտիզացիայի անհրաժեշտության մասին։ Եվ մենք միլիոնավոր դոլարներ ենք հատկացրել տնտեսությանը, որպեսզի իրենք իրենց արտադրանքը ստանդարտիզացիայի ենթարկեն: Այն խնդիրները, որոնք կան, որոնք վերաբերում են տնտեսության արդիականացմանը, մենք այդ հարցերում շարունակելու ենք աջակցել տնտեսավարողներին, բայց մենք համաձայն չենք, որ այդ թվում փորձ արվի տեխնիկական խնդիրները քաղաքական հովանոցի ներքո այլ կերպ ներկայացնել», - նշել է վարչապետը։


