կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է արյունատար անոթներով. ՔՊ-ական պատգամավոր

Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է արյունատար անոթներով. ՔՊ-ական պատգամավոր

Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է արյունատար անոթներով։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը

«Մենք ՌԴ-ի հետ ձգտելու ենք հարաբերությունների մակարդակն ավելի բարձրացնել ամեն առումներով։ Բայց Հայաստանը պետք է ունենա որոշակի քաղաքական գործիքակազմ, որպեսզի հնարավորություն ունենանք գոնե պայմանագրային պարտավորությունները, որոնք ստանձնել են այլ պետությունները, կյանքի կոչվեն»,- հավելեց պատգամավորը։  

  • Կիսվել: