Հայաստանը պետք է ՀԱՊԿ-ին վճարի կազմակերպության ընդհանուր բյուջեի 10%-ը
Հայաստանի ներդրումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ընդհանուր բյուջեում կազմում է 10%։ Այդ մասին հունիսի 26-ին հայտնել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Միաժամանակ դիվանագետը նշել է, որ երկիրն արդեն երկու տարի չի վճարում սահմանված գումարը։
«Այդ 10%-ը, որը պետք է վճարեր հայկական կողմը, այն արդեն երկու տարի է չի վճարում», — հայտարարել է նա «ՌԻԱ Նովոստի»-ին։


