երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2026
Հայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել Վրաստան. աղբյուր

Հայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել Վրաստան. աղբյուր

Հայաստանը ծրագրում է ձկան արտահանում սկսել Վրաստան, գրում է aliq.ge-ն:

Caspianpost.com լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Վրաստանի հետ ձկնամթերքի մատակարարում սկսելու շուրջ բանակցություններն արդեն պատրաստ են։

Կայքի փոխանցմամբ՝ դեսպանատունն ընդգծել է, որ Հայաստանը կշարունակի համագործակցությունը Վրաստանի հետ՝ առևտրատնտեսական հարաբերություններն ընդլայնելու նպատակով։

Հայկական կողմի այս մտադրությունը պայմանավորված է «Ռոսսելխոզնադզորի» (Rosselkhoznadzor) որոշմամբ, ըստ որի` հայկական արտադրանքը, նաև ձկան ներմուծումը արգելվել է։

Ռուսաստանը Հայաստանից տարբեր ապրանքների ներմուծումը հետևողականորեն արգելում է մայիսի վերջից։ Վերջին երկու ամսվա ընթացքում սահմանափակվել է ծաղիկների, թարմ լոլիկի, վարունգի, բադրիջանի, կարտոֆիլի, կանաչեղենի, ելակի, կեռասի, խաղողի, տանձի, սերկևիլի, չրերի, կենդանի ձկան և ալկոհոլի ներմուծումը։ Նաև արգելվել է Ռուսաստանի տարանցմամբ այս ապրանքների փոխադրումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ։

Առաջին սահմանափակումները մտցվել էին Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման ֆոնին, իսկ Փաշինյանի կուսակցության հաղթանակից հետո դրանց թիվը կտրուկ ավելացավ։

  • Կիսվել: