ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հայաստանը Նյու Դելիում World Food India 2024 ցուցահանդեսին ներկայացրել է 11 ընկերության արտադրանք

Հայաստանը Նյու Դելիում World Food India 2024 ցուցահանդեսին ներկայացրել է 11 ընկերության արտադրանք

Սեպտեմբերի 19-22-ը Հայաստանի Հանրապետությունը միասնական ազգային տաղավարով Հնդկաստանի Հանրապետության Նյու Դելի քաղաքում մասնակցել է World Food India 2024 միջազգային երրորդ ցուցահանդեսին՝ ներկայացնելով 11 հայկական ընկերության արտադրանք (ալկոհոլային խմիչք, ըմպելիք, վերամշակված սնունդ և այլն)։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Ընդհանուր առմամբ, այս տարի ցուցահանդեսը հյուրընկալում է 9 երկիր՝ ազգային տաղավարով, ինչպես նաև ընկերություններ և առևտրային ցանցերի ներկայացուցիչներ՝ 30 երկրից և շուրջ 15000 այցելու։

Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվել է Global Food Regulators Summit 2024-ը, ինչպես նաև տեղի են ունեցել գործարար հանդիպումներ՝ B2B, B2G, G2G ձևաչափերով։

  • Կիսվել: