շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Հայաստանը մեծ հնարավորություններ ունի զբոսաշրջության ոլորտում. ԲՐԻԿՍ Առևտրաարդյունաբերական պալատի փոխտնօրեն

Հայաստանը մեծ հնարավորություններ ունի զբոսաշրջության ոլորտում. ԲՐԻԿՍ Առևտրաարդյունաբերական պալատի փոխտնօրեն

Հայաստանը մեծ հնարավորություններ ունի զբոսաշրջության ոլորտում։ Այս մասին Երեւանում կայացած «Հայաստանի և ԵԱՏՄ-ի միջև ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ համագործակցության նոր հորիզոններ» միջազգային ֆորումի ժամանակ ասաց ԲՐԻԿՍ Առևտրաարդյունաբերական պալատի (Հնդկաստան) փոխտնօրեն Անկիտա Սաչդևը։

Գյուղատնտեսական արտադրանքը, տեխնոլոգիաները, նորարարությունը, ոսկերչությունը այն ոլորտներն են, որոնցում զարգանում են հայ-հնդկական հարաբերությունները, նշել է Սաչդևը՝ հավելելով, որ համագործակցության նոր հնարավորություններ կան։ Դրանց թվում Անկիտա Սաչդևը նշել է պատմական և առողջարարական զբոսաշրջությունը։

Նրա խոսքով, ԲՐԻԿՍ+-ի առնվազն 15 ընկերություններ պատրաստ են ներդրումներ կատարել Հայաստանի ենթակառուցվածքներում, և ԲՐԻԿՍ Առևտրաարդյունաբերական պալատը կարող է օգնել հայկական նախագծերին՝ տրամադրելով տեղեկատվություն և ծառայություններ։

  • Կիսվել: