երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանը կմասնակցի Համաշխարհային ներդրումային համաժողովին

Հայաստանը կմասնակցի Համաշխարհային ներդրումային համաժողովին

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Համաշխարհային ներդրումային կոնգրես»-ի գլխավոր տնօրեն Վալիդ Ա. Ֆարղալին։ Հանդիպմանը մասնակցել է նաև «Enterprise Armenia» հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը, հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից։ 

Հանդիպման ընթացքում քննարկել են Կոնգրեսի կողմից կազմակերպվող Համաշխարհային ներդրումային համաժողովին (AIM) Հայաստանի մասնակցությանը և հայկական տաղավարի ներկայացվածությանը վերաբերող հարցեր։

Կողմերը մտքեր են փոխանակել ներդրումային միջավայրի բարելավման և ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։

Համաժողովը ներդրումների և զարգացման գլոբալ հարթակ է, որը տարին երկու անգամ հավաքում է ավելի քան 6000 ներդրումային շահագրգիռ կողմերի 160 երկրներից:

  • Կիսվել: