շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանը կարող է դառնալ սոֆթվեյր-արտոնագրման տարածաշրջանային կենտրոն

Հայաստանը կարող է դառնալ սոֆթվեյր-արտոնագրման տարածաշրջանային կենտրոն

Հայաստանը կարող է դառնալ ծրագրային ապահովման արտոնագրման  տարածաշրջանային կենտրոն: Այս մասին այսօր «Մտավոր սեփականության պաշտպանություն և վենչուրային ներդրումների խթանում» համաժողովի բացման ժամանակ ասաց Orion Worldwide Innovation-ի տնօրեն Էմմա Առաքելյանը:

Նրա խոսքով՝ Armenian Bar Association-ը մշակել է օրենսդրական բարեփոխումների փաթեթ, որոնցով նախատեսվում է նաև սոֆթվեյր-արտոնագրում: Առաքելյանը կարծում է՝ փոփոխությունների ընդունումը Հայաստանը կվերածի ԾԱ արտոնագրման տարածաշրջանային կենտրոնի:

Առաքելյանը նշեց, որ այժմ ծրագրային ապահովման արտոնագրումն իրականացվում է միայն ԱՄՆ-ում, իսկ այդ երկրի համեմատ Հայաստանը կունենա մի շարք առավելություններ, քանի որ սոֆթվեյր-արտոնագրումը կիրականացվի նոր մեթոդների օգտագործմամբ:

 

 

  • Կիսվել: