հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանը բարձր է գնահատում ռուսական կողմի հետ տրանսպորտի ոլորտում առկա համագործակցությունը

Հայաստանը բարձր է գնահատում ռուսական կողմի հետ տրանսպորտի ոլորտում առկա համագործակցությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարության տրանսպորտի անվտանգության վարչության պետ Անատոլի Դեմյանովի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ռուսական կողմի հետ տրանսպորտի ոլորտում առկա համագործակցությունը։

Խոսելով տրանսպորտի ոլորտում անվտանգության ապահովման մասին՝ կողմերը խոսել են ճանապարհային քարտեզի քննարկման և ընթացիկ հարցերի ավելի համակարգային ուսումնասիրության մասին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ավիացիոն ու ավտոմոբիլային հաղորդակցությանը, հանրային տրանսպորտի ենթակառուցվածքներին, երկուստեք կարևորվել է փորձի փոխանակումն ու միջգերատեսչական ակտիվ աշխատանքի շարունակությունը:

  • Կիսվել: