կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 10.4%, նախորդ ամսվա համեմատ նվազել է

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 10.4%, նախորդ ամսվա համեմատ նվազել է

Ընթացիկ տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 10.4%, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.1%-ով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

✔️առևտրի շրջանառություն՝ 27.2%, 

✔️շինարարություն՝ 17.8%,

✔️արդյունաբերություն՝ 16.3%,

✔️ծառայություններ՝ 0.8%։

2024թ.-ի ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.7 անգամ. արտահանումը գրանցել է առաջանցիկ աճ՝ 2.9 անգամ, իսկ ներմուծումը՝ 2.6 անգամ: 

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գները նվազել են 0.7%-ով:

  • Կիսվել: