ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանում ստորերկրյա հանքային ջրերի պաշարների մասին տեղեկություններ չկան

Հայաստանում ստորերկրյա հանքային ջրերի պաշարների մասին տեղեկություններ չկան

Հայաստանում օգտակար հանածոների պաշարների վիճակի, ծավալների մասին տարեկան հաշվետվություններ ներկայացնում են միայն պինդ օգտակար հանածոներ արդյունահանող ընկերությունները, մինչդեռ հանքային ջրերի արդյունահանմամբ զբաղվողները խուսափում են օրենքի այս պահանջից, քանի որ ստորերկրյա ջրերի վերաբերյալ հաշվետվության ձև սահմանված չէ։
Կառավարությունը որոշել է շտկել իրավիճակն ու այսօր կայացած նիստում հաստատեց օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության կարգը, ձևն ու այն լրացնելու ուղեցույցները։
 
Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ պետությունը կստանա ստորերկրյա հանքային ջրերի պետական հաշվառման ամբողջական և լիարժեք վարման հնարավորություն:
 
Նշենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում տրամադրվել է ստորերկրյա ածխաթթվային հանքային ջրերի (ներառյալ ածխաթթու գազի կորզման) 32 իրավունք և 1-ը՝ ստորերկրյա քաղցրահամ ջրի արդյունահանման ընդերքօգտագործման համար:

  • Կիսվել: