կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Հայաստանում հայտնվել է ստվերային կուրս. Հրանտ Բագրատյան

Հայաստանում հայտնվել է ստվերային կուրս. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ահազանգում է՝ Հայաստանում հայտնվել է փոխարժեքի ստվերային կուրս։ Այս մասին վերջինս գրել է ֆեյսբուքի իր էջում․ 

<<Ի՞նձ է թվում, թե իրոք բոլոր բանկերում և փոխանակման կետերում դրամ/ դոլար փոխարժեքը վերջին օրերում նույնն է։ Հավանաբար ԿԲ-ն է հրամայել։ Արդյունքում հայտնվել է ստվերային կուրս։ Բա կոռուպցիայի դեմ ենք պայքարո՞ւմ:

Երևի այս քայլին գնացել են նկատի ունենալով 9-ամսյա ահռելի գնաճը` 9.9% պարենային ապրանքների գծով։ Ընտրվել է ամենասխալ և հեշտ ճանապարհը։ Կարո՞ղ է հաջորդ քայլով էլ կոմունիզմ կառուցելու որոշում ընդունվի>>։

  • Կիսվել: