հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանում և Ջուլֆայում երկաթուղային գծերի վերանորոգմամբ կապահովվի Կասպյանի արևմտյան երկաթուղային միջանցքի շահագործումը

Հայաստանում և Ջուլֆայում երկաթուղային գծերի վերանորոգմամբ կապահովվի Կասպյանի արևմտյան երկաթուղային միջանցքի շահագործումը

Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիների գործադիր տնօրեն Սաիդ Ռասուլին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է. «Հայաստանում և Ջուլֆայում երկաթուղային առանցքի վերակառուցմամբ, որը վնասվել էր տարածաշրջանային պատերազմում (Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև), կակտիվանա Իրանի և Սև ծովի միջև գործող  արևմտյան Կասպյան միջանցքը»:

Ռասուլին հավելել է, որ 7 միլիոն տոննա տարեկան բեռնափոխադրման հզորությամբ «Ջուլֆա» սահմանային երկաթգիծը, որը դադարել էր գործել պատերազմից առաջ, տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ և Ադրբեջանի ու Հայաստանի հետ Իրանի ու  Ռուսաստանի  բանակցությունների արդյունքում կրկին կաշխատի: 

Ռասուլիի խոսքով՝ Ադրբեջանից գնացքները կմտնեն Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգի Աստարայի տերմինալ, իսկ միջանցքի արևմտյան մասի վերակառուցմամբ իրանական երկաթգիծը Սև ծովին կմիանա Ջուլֆա-Նախիջևան-Հայաստան-Վրաստան ուղով:

  • Կիսվել: