Հայաստանում չշահագործվող մեքենաների սեփականատերերն ազատվել են ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտավորությունից
Չշահագործվող տրանսպորտային միջոցների սեփականատերերն ազատվել են ԱՊՊԱ (տրանսպորտային միջոցների սեփականատերերի քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) պայմանագիր կնքելու և գույքահարկ վճարելու պարտավորությունից։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 30-ի նիստում։
Որոշումը վերաբերում է այն տրանսպորտային միջոցներին, որոնք չեն գտնվում սեփականատերերի վերահսկողության տակ, տեղակայված չեն Հայաստանում և փաստացի չեն օգտագործվում նրանց կողմից։



