կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն քննարկել գազատարների վերականգնման հարցը. ՏԿԵՆ

Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն քննարկել գազատարների վերականգնման հարցը. ՏԿԵՆ

Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն քննարկել գազատարների վերականգնման հարցը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։
 
2023 թվականի հոկտեմբերին ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտարարել էր, որ քաղաքական հարցերի լուծման դեպքում Հայաստանը պատրաստ է վերականգնել Ադրբեջանից եկող գազատարները։
 
ՀՀ ՏԿԵՆ–ից հայտնում են, որ Հայաստանի և Ադրբեջանի գազափոխադրման համակարգերը միմյանց հետ կապված են եղել հետևյալ մայրուղային գազատարների միջոցով.
 
Ղազախ-Երևան` 1000 մմ տրամագծով, վերականգնման կարիք ունի 6 կիլոմետրը։
 
Իլիչևսկ-Երևան` 700 մմ տրամագծով, վերականգնման կարիք ունի 22 կիլոմետրը։
 
Գորիս-Նախիջևան` 700 մմ տրամագծով, վերականգնման կարիք ունի 16,5 կիլոմետրը։
«Հայտնում ենք, որ այդ մասով ադրբեջանական կողմի հետ որևէ քննարկում չի եղել»,-ասված է պատասխանում։
Ինչ վերաբերում է վերականգնման արժեքի հաշվարկներին, ապա նախարարությունից հայտնում են, որ հարցը ենթակա է քննարկման։

  • Կիսվել: