ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանն Իրան-Եվրասիա առևտրում զբաղեցնում է երկրորդ տեղը

Հայաստանն Իրան-Եվրասիա առևտրում զբաղեցնում է երկրորդ տեղը

Dunya-e-Eqtesad թերթը, հաղորդելով, որ Իրան-Եվրասիա առևտրում Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը, գրել է. «Ըստ Իրանի առևտրի վիճակագրության նոր տվյալների, անցած տարվա ընթացքում Իրանի հետ Եվրասիայի առևտրի բաժինը վերադարձել է 3 տոկոսի, գրում է parstoday.com-ը:

Ըստ թերթի, ԵԱՏՄ տարածքում Իրանի առևտրային հիմնական գործընկերը Ռուսաստանն է, որի հետ առևտուրը կազմում է ընդհանուրի  72 տոկոսը:

Շրջանառության ծավալով Հայաստանը շուրջ 300 մլն դոլարով, տարածաշրջանի հինգ երկրների շարքում երկրորդ տեղն է զբաղեցնում: Մրգերը, մարմար և  տրավերտին քարերը այն ապրանքներն են, որոնք բարձր արժեքով արտահանվել են եվրասիական երկրներ: Մյուս կողմից,  ցորենը  և անասնակերն Իրան Եվրասիական տարածաշրջանից ներմուծված ամենակարևոր ապրանքներն են:

  • Կիսվել: