երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանից արտահանվել է 876 մլն դոլարի գյուղատնտեսական արտադրանք. Վահան Քերոբյան

Հայաստանից արտահանվել է 876 մլն դոլարի գյուղատնտեսական արտադրանք. Վահան Քերոբյան

Հայաստանից 2022թ. առաջին 9 ամիսներին արտահանվել է 879 մլն դոլարի գյուղատնտեսական արտադրանք։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 7-ին ասել է հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ըստ էության, ինչպես նշել է նախարարը, խոսքն այն ցուցանիշի մասին է, որը նախատեսված էր 2028 թվականի համար։ Ընդ որում՝ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այդ նույն ժամանակամիջոցում գյուղատնտեսությունում նկատվել է 0,7 տոկոսի անկում։ Կառավարությունն այս անհամապատասխանությունը բացատրել է վիճակագրական վրիպումներով։ «Վիճակագրության կոմիտեի հետ մեր քննարկումների արդյունքներով մենք եկել ենք այն եզրահանգման, որ ստույգ հաշվարկների համար մենք պետք է ապահովենք «Գյուղատնտեսության մասին» օրենքի ընդունումը, ինչպես նաեւ սկսենք ամենուրեք հաշվառել ֆերմերային տնտեսությունները եւ հասնել այն բանին, որպեսզի դրանք ներկայացնեն տվյալներ իրենց շրջանառության մասին։ Իսկ հիմա մենք միայն գնահատականներ ունենք, այլ ոչ թե իրական վիճակագրություն»,- խոստովանել է նախարարը։

Քերոբյանը, մասնավորապես, տեղեկացրել է, որ «Գյուղատնտեսության մասին» օրենքը նախատեսվում է ընդունել 2023թ.։ Նույն թվականին Վիճակագրության կոմիտեն նախատեսում է հաշվառում կատարել գյուղատնտեսության ոլորտում, այն է՝ ճշտել ֆերմերային տնտեսությունների քանակը, դրանց ունեցվածքը եւ վիճակը։

Ըստ չճշտված տվյալների՝ Հայաստանում այսօրվա դրությամբ կա մոտ 317 ֆերմերային տնտեսություն։ Համայնքների խոշորացման արդյունքում դրանց թիվը 2026թ. նախատեսվում է կրճատել՝ հասցնելով 280-ի։ Դա, ինչպես նշել է էկոնոմիկայի նախարարը, արվում է գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացման նպատակով։

  • Կիսվել: