ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայաստանից 6 ամիս ժամկետով արգելվեց սիգի ձկնկիթի արտահանումը

Հայաստանից 6 ամիս ժամկետով արգելվեց սիգի ձկնկիթի արտահանումը

Հայաստանից 6 ամիս ժամկետով արգելվեց սիգի ձկնկիթի արտահանումը։ Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստին։

Նշվում է, որ այս որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թ. հունվարի 2-ից և գործում է վեց ամիս ժամկետով։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, սիգի կայուն զանգվածի պահպանում, արդյունագործական որսի իրականացում։

  • Կիսվել: