կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Հայաստանի տնտեսական ակտիվության տեմպը մայիսին կիսով չափ կրճատվեց. ՀԲ

Հայաստանի տնտեսական ակտիվության տեմպը մայիսին կիսով չափ կրճատվեց. ՀԲ

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի ամսական տնտեսական զարգացման ամփոփագիրը։

Տնտեսական ակտիվության տեմպը մայիսին կիսով չափ կրճատվեց` հասնելով 5.2% ապրիլի 10 տոկոսի համեմատ: Ավելի դանդաղ կատարողականը հիմնականում պայմանավորված էր արդյունաբերական թողարկման ու առևտրի ծավալների անկմամբ:

Արդյունաբերության ոլորտում աճը նվազեց մինչև 2023-ի հոկտեմբերից ի վեր  գներն առաջին անգամ բարձրացան` հունիսին կազմելով 0.8%:

Ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումները մայիսին կրճատվեցին 44 տոկոսով։

Մայիսին շարունակվեց ոսկու և թանկարժեք զարդերի վերաարտահանման ծավալների զգալի աճը: Մայիսին ապրանքների արտահանման ծավալներն աճեցին 57.4 տոկոսով, ինչը պայմանավորված է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման ծավալների հնգապատիկ ավելացմամբ (այս ապրանքների վեցապատիկ ավել ներմուծման և ԱՄԷ վերաարտահանման ծավալների ավելացման արդյունքում): Ոսկու և թանկարժեք զարդերի արտահանման ծավալները հասել են ընդհանուր արտահանման 72.3 տոկոսին:

Զեկույցի հայերեն տարբերակը՝ ստորև։

  • Կիսվել: